Մայիսի 7-ին Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջում բացվեց ՀՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր, Հայաստանի առաջին կամերային նվագախմբի համահիմնադիր եւ մենակատար Հմայակ Դուրգարյանի անվան լսարան:
Նա նաեւ «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի ջութակահար է եւ դիրիժորը, Իսպանիայի Աստուրիա քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերը:
Շքեղ վերանորոգված եւ կահավորված լսարանի կարմիր ժապավենը կտրեց ինքը՝ ծնունդով գյումրեցի մաեստրո Դուրգարյանը:
«Իմ սիրտը Գյումրին է, իմ երաժշտական կրթության առաջին դարբնոցն էլ՝ այս քոլեջը: Աշխարհի որ անկյունում էլ եղել եմ, հպարտորեն եմ խոսել այդ մասին»,- նշեց հոբելյարը:
Այնուհետեւ տոնական տրամադրությունը տեղափոխվեց Գյումրու Հայորդյաց տուն, որտեղ տեղի ունեցավ շքեղ համերգային ծրագիր Մաեստրոյի եւ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։