Եվրախորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիայի տրանսպորտի նախկին նախարար Թիերի Մարիանին դեմ է արտահայտվել Ուկրաինայի զինված ուժերին ֆինանսավորելուն եւ վերազինելուն: Նա Եվրամիությանը կոչ է արել չտրվելու ԱՄՆ-ի առեւտրային շահերին, քանի որ Եվրոպային ներքաշում են ուրիշի պատերազմի մեջ, ուստի պետք է դադարեցնել ուկրաինական բանակին զինելը:
Մարիանին հավելել է, որ ֆրանսիական դիվանագիտությունը չպետք է առաջնորդվի ԵՄ-ի եւ Միացյալ Նահանգների կամքով: Ըստ եվրապատգամավորի, ուկրաինացիներին շարունակ զենք տալով, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ասես ձգտում են մինչեւ վերջ սպանելու ուկրաինացիներին, որից հետո հավանաբար Բայդենն Ուկրաինա կռվելու կուղարկի եվրոպացիներին:
Քաղաքական գործիչը հեգնանքով նշել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պետք է պարգեւատրվի ամերիկյան զենքի, նավթի եւ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի ներմուծումը խրախուսելու իր քաղաքականության համար։ Մարիանին հավելել է, որ Եվրոպան դարձել է Միացյալ Նահանգների գլխավոր առեւտրային ներկայացուցիչը։