Ըստ «Ուկրաինսկայա պրավդա»-ի՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն ամփոփել է ազատագրված քաղաքներում եւ գյուղերում վերականգնվող ենթակառուցվածքների արդյունքնե12րը: Մասնավորապես նա հայտարարել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն մայիսի 10-ի առավոտվա դրությամբ ազատագրել է 1003 բնակավայր, ականազերծել դրանցից 224-ը:
Ըստ Տիմոշենկոյի՝ Ուկրաինայի ազգային ոստիկանությունը վերականգնել է աշխատանքը ազատագրված գրեթե 600 բնակավայրերում: Տեղական ինքնակառավարման մարմինները վերականգնել են աշխատանքը ազատագրված բնակավայրերի 70%-ում:
Ուկրաինացի պաշտոնյան հավելել է, որ վերականգնված է վնասված ավտոմայրուղիների 70%-ը, երկաթուղային գծերի 42%-ը: Բնական գազի մատակարարումը վերականգնվել է 650 բնակավայրերում, էլեկտրաէներգիան՝ բնակավայրերի 83%-ում: Ջրամատակարարումն ու ջրահեռացումը վերականգնվել է բնակավայրերի 60%-ում:
720 բնակավայրերում վերականգնվել են բջջային կապի եւ համացանցի ծառայությունները: Գրեթե 300 բնակավայրերում ապահովված է բանկերի աշխատանքը: Գրեթե 800 բնակավայրերում վերականգնված են փոստային ծառայությունները: