Ըստ բրիտանական Western Morning News-ի՝ Օքսֆորդի համալսարանը հայտարարել է ուկրաինացի փախստականների համար ամբողջությամբ ֆինանսավորվող կրթաթոշակային ծրագրի մասին: Մինչև 20 կրթաթոշակ կտրամադրվի մագիստրոսական դասընթացների համար (Master’s):
Ուկրաինայի փախստականների համար շրջանավարտների կրթաթոշակային ծրագիրը կսկսվի 2022-2023 ուսումնական տարում: Ծրագրի նպատակն է աջակցել Ուկրաինայի բարձր որակավորում ունեցող շրջանավարտներին, որոնց կյանքը լրջորեն խաթարվել է շարունակվող հակամարտության պատճառով:
Մեծ Բրիտանիայի Օքսֆորդշիր դքսության Օքսֆորդ քաղաքի համանուն համալսարանն աշխարհի երկրորդ ամենահին համալսարանն է, ամենաառաջին անգլիալեզու ուսումնական հաստատությունը եւ Բրիտանիայում հիմնադրված առաջին եւ օտարերկրացիների համար լավագույն ու ամենանախընտրելի կրթօջախը։ Անգլիայի եւ տարածաշրջանի լավագույն այս համալսարանը մոտ 50 նոբելյան մրցանակակիրների է տվել։