Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալն իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ կառավարությունը երկրի տարածքում գտնվող բոլոր ռուսաստանյան ակտիվները կփոխանցի «Ուկրաինայի ներդրումների ազգային հիմնադրամ» պետական ձեռնարկությանը:
Շմիգալը հավելել է, որ բոլոր գործընկերների հետ նաեւ խոսում են Ուկրաինայի վերականգնման մեծ ծրագրի մասին: Ըստ նրա՝ արդեն աշխատանքները սկսել է Վերականգնման ազգային խորհուրդը եւ նրա աշխատանքային խմբերը: Հիմնադրամը համալրելու հիմնական աղբյուրներից կդառնան բռնագրավված ռուսական ակտիվներն ու դրամական միջոցները:
«Մենք կվերցնենք այն ամենը, ինչ Ռուսաստանն ունի մեր երկրում, եւ այդ միջոցները կուղղենք մեր բանակի ուժեղացմանը, մարդկանց աջակցությանը եւ մեր երկրի վերականգնմանը»,- հայտարարել է Ուկրաինայի նախարարների կաբինետի ղեկավարը: