Նիդերլանդներում երկօրյա պաշտոնական այցով գտնվող ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը սահմանազատման եւ սահմանագծման հարցով:
Նիդերլանդների Թագավորության վարչապետի նստավայրում՝ Բինենհոֆում, հանդիպել են Հայաստանի եւ Նիդերլանդների վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Մարկ Ռութեն: Հանդիպումից հետո նրանք հանդես կգան մամուլի ասուլիսով:
Պաշտոնական այցի շրջանակում մայիսի 11-ին Փաշինյանը հանդիպել է Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Միջազգային հարաբերութունների նիդերլանդական ինստիտուտում՝ Քլինգենդայլում, նա հանդես է եկել «Հայաստանը եւ Նիդերլանդները. դարավոր բարեկամություն-30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսությամբ, պատասխանել ներկաների հարցերին: