Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը հայտնել է, որ պաշտոնական Անկարան հարցում է ուղարկել ԱՄՆ՝ հրթիռներ ու ռադարներ գնելու վերաբերյալ: Դրանք նախատեսված են Թուրքիային պատկանող ամերիկյան F-16 կործանիչների համար: Թուրքական իշխանությունների պահանջած սարքավորումների արժեքը գերազանցում է 400 միլիոն դոլարը:
Ըստ պարբերականի՝ գործարքը կարող է առանցքային դառնալ Անկարայի՝ 40 նոր F-16 կործանիչներ գնելու հարցումը կյանքի կոչելու տեսանկյունից:
Ամերիկյան օրենսդիրները նախկինում դեմ էին Թուրքիային կործանիչներ վաճառելուն, սակայն, ըստ The Wall Street Journal-ի աղբյուրների, թուրք պաշտոնյաներն այժմ հուսով են, որ ռուս-ուկրաինական բանակցություններում թուրքական կողմի միջնորդական քայլերից հետո գործարքի վերաբերյալ Կապիտոլիումի վերաբերմունքը փոխված կլինի:
Համաձայնության պարագայում ԱՄՆ կոնգրեսականներն արդեն այս տարի միաժամանակ ե՛ւ սարքավորումներ, եւ՛ կործանիչներ կուղարկեն Թուրքիա: