ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի (UNCCD) մամուլի ծառայությունից հայտնել են, որ Միավորված ազգերի կազմակերպության փորձագետները, վերլուծելով համաշխարհային մակարդակով երաշտների հաճախականության փոփոխությունները, պարզել են, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում այս ցուցանիշն աճել է շուրջ 29%-ով։
ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի գործադիր տնօրեն Իբրահիմ Տյավը հայտարարել է, որ ՄԱԿ-ի տվյալներով երաշտի տեւողությունը, դրանց հաճախականությունը եւ հետեւանքները ժամանակի ընթացքում ավելի նշանակալի են դառնում:
«Դրանք ոչ միայն բացասաբար են ազդում մարդկային պոպուլյացիայի վրա, այլեւ ապակայունացնում են էկոհամակարգերը, որոնցից կախված է կյանքի բոլոր ձեւերի, այդ թվում մարդկանց գոյատեւումը»,- ընդգծել է ՄԱԿ-ի պաշտոնյան: