«Գրքի երեւանյան փառատոնը» եկավ լրացնելու արվեստների երկխոսության բացը, քանի որ գրականությունը չուներ մի հարթակ, որտեղ կմիավորվեին այդ ոլորտի բոլոր մարդիկ՝ ընթերցողները, գրողները, գրական մամուլը, գրախանութները։ Պետք է շատ լինեն ընթերցանության տարածմանը, ժամանակակից գրականության հանրայնացմանը միտված ծրագրերը, որպեսզի ունենանք ճաշակավոր ընթերցող, որը կպահանջի լավ գիրք։