ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ մայիսի 16-ին Մոսկվայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների՝ ՀԱՊԿ-ի 30-ամյակին նվիրված գագաթնաժողովը, որին կմասնակցեն նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը եւ ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Փաշինյանը։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ գագաթնաժողովի շրջանակում նախատեսված է ե՛ւ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպում, ե՛ւ նրանց առանձին շփում՝ աշխատանքային նախաճաշի ձեւաչափով: