ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Ֆինանսական ծառայությունների կոմիտեն մայիսի 11-ին Ուկրաինայի պարտքի բեռի թեթեւացման օրինագիծ է ընդունել: Ըստ օրինագծի՝ ԱՄՆ-ը Ուկրաինային կաջակցի արտաքին պարտքի սպասարկման եւ կրճատման, նաեւ արտերկրից արտոնյալ պայմաններով դրամական օգնության ներգրավման գործում:
Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 362 կոնգրեսական, դեմ՝ 56-ը: Օրինագիծն ընդունվել է հակառուսական օրինագծերի փաթեթի հետ մեկտեղ, որով պատժամիջոցներ են սահմանվում Մոսկվայի նկատմամբ Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով: Օրինագծի՝ օրենքի ուժ ստանալու դեպքում այն կգործի յոթ տարի:
Իլինոյսի նահանգից ընտրված դեմոկրատ Խեսուս Գարսիայի մշակած օրինագծով՝ ԱՄՆ ներկայացուցիչները յուրաքանչյուր միջազգային ֆինանսական ինստիտուտում կձգտեն հասնելու այդ կազմակերպության հանդեպ Ուկրաինայի պարտքի սպասարկման բոլոր վճարների անհապաղ դադարեցման: Այն ԱՄՆ կառավարությունից պահանջում է միջազգային ֆինանսական ինստիտուտներում աշխատել Ուկրաինային արտոնյալ ֆինանսական աջակցություն տրամադրելու վրա: