Հայաստանի ֆուտբոլի Մ-14 հավաքականը, 1։0 հաշվով հաղթելով Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականին, հաղթող է ճանաչվել ՈՒԵՖԱ-ի Մ-14 Զարգացման մրցաշարում։ Մեր ընտրանին տարել է երկու հաղթանակ եւ վաստակել 6 միավոր։
3 միավորով 2-րդ տեղում է ԱՄԷ-ի ընտրանին։ Մրցաշարային աղյուսակն առանց միավորի եզրափակել է Լիբանանի Մ-14 հավաքականը։
Մրցաշարի լավագույն ռմբարկու է ճանաչվել Սարգիս Գասպարյանը, որը դարձել է 2 գոլի հեղինակ։ Լավագույն ֆուտբոլիստ է հռչակվել Ռուբեն Կարապետյանը։