Կ․ Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Մարդինի նահանգի Դերիքի գավառի հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցում պատարագ մատուցելուց հետո այցելել է Դերիքի գավառապետ Էվրեն Չաքըրին։
Գավառապետ Չաքըրը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում եկեղեցուն օգնելու պահպանության կամ նորոգման հարցում։
Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը ի հիշատակ այցելության գավառապետին է նվիրել Օսմանյան կայսրության շրջանի հայ նկարիչների մասին Կարո Քուրքմանի հեղինակած երկհատոր աշխատությունը։ Էվրեն Չաքըրն էլ Կ․ Պոլսի հայոց պատրիարքին է նվիրել Դերիքի եկեղեցում աղոթող հավատացյալների լուսանկար:
Նշենք, որ Մաշալյանը 372-ամյա հայկական եկեղեցում պատարագ է մատուցել 20 տարվա դադարից հետո: