Ըստ հյուսիսկորեական Yonhap գործակալության՝ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԺԴՀ) ՔՈՎԻԴ-19-ով վարակման ավելի քան 18 հազար դեպք է հաստատվել: ԿԺԴՀ-ում կորոնավիրուսով վարակման հետեւանքով մահացել է վեց մարդ:
Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը մայիսի 12-ին հաղորդել էր, որ հանրապետության տարածքում հայտնաբերվել է «Օմիկրոն» մանրէահիմքի BA.2 ենթատիպը: Այն նաեւ հայտնի է որպես «Սթելս-օմիկրոն»: Այդ առնչությամբ հրավիրվել է Կորեայի Աշխատանքային կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի նիստ, որտեղ ներկա է եղել Կիմ Չեն Ընը:
Ժողովրդական Հանրապետության ղեկավարը ցուցում է տվել կարանտին սահմանել երկրի բոլոր քաղաքներում եւ գավառներում: