Մոսկվայում Աֆղանստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջամալ Նասիր Հարվալը հայտարարել է, որ Աֆղանստանը մտադիր է ընդլայնելու Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը:
Հարվալն ասել է, որ պաշտոնական Քաբուլը բանակցություններ է վարում բիզնեսի եւ ֆինանսների ոլորտում: Ըստ նրա՝ Աֆղանստանում տրամադրված են տնտեսական համագործակցություն զարգացնել Ռուսաստանի հետ եւ առաջընթաց գրանցել երկու երկրների հարաբերություններում:
«Ինչ վերաբերում է կոնկրետ ուղղություններին, մենք շահագրգռված ենք նավթի ու գազի գնումների հարցում… Այն, ինչի կարիքը մեր երկիրն ունի առաջին հերթին»,- շեշտել է հավատարմատարը եւ հավելել, որ իրենք տրամադրված են համաձայնագրեր կնքել Աֆղանստանի եւ Ռուսաստանի միջեւ: