Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող Superbet Chess Classic մրցաշարի 7-րդ տուրում մեր հայրենակից Լեւոն Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, խաղացել է Ֆաբիանու Կարուանայի հետ: Պարտիայի 26-րդ քայլին գրոսմայստերները համաձայնել են կիսել միավորը:
Յոթերորդ տուրից հետո Արոնյանը եւ Ուեսլի Սոն 4,5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Superbet Chess Classic-ին, որը Grand Chess tour-ի հերթական մրցաշարերից մեկն է, մասնակցում է 10 շախմատիստ: