Ըստ Ղազախստանում ՀՀ դեսպանության՝ Ղազախական FlyArystan ավիաընկերությունը տեղեկացրել է Ալմաթի-Երեւան-Ալմաթի նոր ուղղության բացման մասին: Airbus A320 ինքնաթիռներով թռիչքները դեպի Երեւան եւ հակառակ ուղղությամբ կմեկնարկեն հունիսի 2-ից: Թռիչքները կիրականացվեն երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին:
Հունիսի 2-ից՝ Ալմաթի-Երեւան-Ալմաթի նոր չվերթ
