Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը Եվրոպայի Խաղաղության հիմնադրամից լրացուցիչ 500 միլիոն եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային՝ ծանր սպառազինությունների՝ տանկերի եւ հրետանու ձեռքբերման համար։ Ասպիսով՝ Ուկրաինային ԵՄ օգնությունը կհասցվի մոտ 2 միլիարդ եվրոյի:
Բորելը միաժամանակ Մեծ յոթնյակի անդամ երկրներին հորդորել է մեծացնել ճնշումը Մոսկվայի նկատմամբ, սահմանել նոր պատժամիջոցներ եւ փորձել մեկուսացնել Ռուսաստանին միջազգային ասպարեզից եւ Ուկրաինային աջակցելու համար միասնական ճակատ ստեղծել։
Դեռ ապրիլի սկզբին ԵՄ բարձրագույն հանձնակատարը թվիթերյան գրառման մեջ հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտությունը կլուծվի ռազմական ճանապարհով:
Եվրամիության գլխավոր դիվանագետը նշել է, որ զենքի մատակարարումները կկատարվեն Ուկրաինայի կարիքներին համապատասխան։