Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառտնտեսության փոխնախարար Վեյսել Թիրյաքին եւ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների փոխնախարար Էթիբար Միրզաեւը Ստամբուլում բանակցություններ են անցկացրել անտառային հրդեհների դեմ պայքարում համագործակցության մասին արձանագրության կետերի շուրջ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ Ադրբեջանը ինքնաթիռներով եւ ուղղաթիռներով Թուրքիային կաջակցի անտառային հրդեհների դեմ պայքարում: Ադրբեջանն ու Թուրքիան նաեւ մոտ ապագայում հրդեհաշիջման թեմայով համատեղ ուսումնավարժանք կանցկացնեն Թուրքիայում:
Կողմերը պայմանավորվել են նաեւ, որ Թուրքիան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ջաբրայիլում (Ջրական) անտառտնտեսության ուսումնական կենտրոն եւ տնկարան կհիմնի: