Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ ինքն ու Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը համատեղ հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ:
«Խոսեցինք ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հաջորդ քայլերի մասին: Ֆինլանդիան խորապես բարձր է գնահատում ԱՄՆ աջակցությունը»,- շեշտել է Սաուլի Նիինիստոն:
Ֆինլանդիայի նախագահը նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում իրենք խոր մտահոգություն են հայտնել Ուկրաինայի պատերազմի առնչությամբ: