Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնել են, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի դաշնային նախարարությունից ստացված տեղեկության համաձայն՝ Գերմանիա տեղափոխված, Ուկրաինայի քաղաքացի չհանդիսացող երրորդ պետության քաղաքացիները որպես այլընտրանք կարող են իրենց հայրենիք վերադառնալու կամավոր որոշում ընդունել։
«Այդ դեպքում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն օժանդակում է նրանց ճամփորդական ծախսերը հոգալու հարցում։ Առանձին դեպքերում հնարավոր են նաեւ աջակցության այլ ձեւեր։ Անձնական խորհրդատվության ժամանակ հնարավոր է տեղեկանալ աջակցության առկա հնարավորություների մասին։
Դրա համար կարելի է կապ հաստատել վերադարձի հարցերով խորհրդատվական իրավասու մարմինների հետ, որոնց հասցեները հասանելի են կայքէջում նաեւ ռուսերեն։ Հնարավոր է կապ հաստատել նաեւ +374 43150025 հեռախոսահամարով (WhatsApp)»,- ասված է հաղորդագրության մեջ: