Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում:
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ Օսթինը հեռախոսազրույցում ընդգծել է հաղորդակցության պահպանման կարեւորությունը:
Ռուսական կողմը հայտնել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, քննարկվել են միջազգային անվտանգության արդիական հարցեր, դրանց թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Ռուս-ուկրաինական հակամարտությունից ի վեր սա ԱՄՆ եւ ՌԴ պաշտպանության նախարարների առաջին հեռախոսազրույցն է: