Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը փայլուն հանդես է եկել Իրանի Ռաշտ քաղաքում կայացած Շահիդ Հասան Աշուրիի անվան գավաթի 15-րդ խաղարկությունում:
ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի ըմբիշներ Հոմերոս Առաքելյանը (55 կգ քաշային կարգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ) եւ Վիգեն Նազարյանը (87 կգ) իրենց քաշային կարգերում գրավել են առաջին տեղը եւ արժանացել ոսկե մեդալների:
Ալբերտ Վարդանյանը (130 կգ) եւ Աշոտ Մանուկյանը (60 կգ) դարձել են արծաթե մեդալակիր: Բրոնզե մեդալ են նվաճել 67 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը եւ Վարուժան Անտոնյանը (63 կգ):
Թիմային հաշվարկով Հայաստանի ընտրանին զբաղեցրել է 2-րդ տեղը: