Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի Բ դիվիզիոնի 1-ին խմբի 3-րդ տուրի Ուկրաինա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 11-ին Լեհաստանի Լոձ քաղաքի «Միեյսկի» մարզադաշտում:
Ուկրաինայի հավաքականն այժմ պատրաստվում է Շոտլանդիայի ընտրանու հետ աշխարհի 2022-ի առաջնության անցումային խաղին, որը նախատեսված է հունիսի 1-ին: Հաղթանակի դեպքում ուկրաինացիները պետք է մրցեն նաեւ Ուլեսի հավաքականի հետ:
Ներկայում Ուկրաինայի ընտրանին ստուգողական խաղեր է անցկացնում: Դրանից առաջինում ուկրաինացիները 2:1 հաշվով հաղթել են Գերմանիայի Բունդեսլիգայում հանդես եկող Մյոնխենգլադբախի «Բորուսիային»: