ՀՀ պաշտպանության նախարարությունից հերքել են Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ մայիսի 14-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը:
ՀՀ ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունն ապատեղեկատվություն է: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ: