Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 15-ի կեսգիշերային իր ավանդական տեսաուղերձում ասել է, որ մեկ շաբաթից Դավոսում մեկնարկող Համաշխարհային տնտեսական ֆորումում կքննարկվի հետպատերազմյան Ուկրաինայի վերականգնման հարցը։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ոչ ոք չի կարող կանխատեսել՝ որքան կշարունակվի պատերազմը, բայց իրենք ամեն ինչ անում են՝ օր առաջ իրենց տարածքներն ազատագրելու համար։
«Ցավոք, դա միայն մեր ժողովրդից չէ կախված, որն արդեն հնարավորն անում է։ Դա կախված է մեր գործընկերներից, եվրոպական երկրներից, ամբողջ ազատ աշխարհից»,- շեշտել էր Ուկրաինայի նախագահը եւ հավելել, որ Ռուսաստանը որպես պետություն կորցրել է իր բոլոր հեռանկարները: