Հայաստանի շախմատիստ 59-ամյա Կարեն Մովսիսյանը հանդես է եկել Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում անցկացվող գրոսմայստերական մրցաշարում: Յոթերորդ անգամ կազմակերպվող մրցաշարին մասնակցել է 6 երկրի 10 շախմատիստ:
Մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 5 միավոր եւ գրավել 5-րդ տեղը: Մրցաշարի հաղթող է դարձել 7 միավոր վաստակած ուկրաինացի միջազգային վարպետ Եվգենի Ռոշկան: