Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022-ի առաջին եռամսյակում Վրաստանի տնտեսության միջին աճը կազմել է 14,4%։
2019-ի բազային ցուցանիշի համեմատ երկրի տնտեսական աճը կազմել է 11,9%։ Արդյունքում Վրաստանը աճի տեմպերով հարեւան երկներից առաջատարն է։
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսությունը նույնպես աճ է գրանցում։ Ավելի կոնկրետ՝ հունվար-մարտ ամիսներին ՀՀ տնտեսությունն աճել է 9,6%-ով։ Համավարակի համեմատ աճը կազմել է 7,4%։
Ադրբեջանի տնտեսությունն այս տարվա առաջին եռամսյակում 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6,8%-ով։ Աճը նախքան համավարակը եղած շրջանի համեմատ եղել է 7,7%։