Ըստ Bloomberg գործակալության՝ Գերմանիան մտադիր է մինչեւ տարեվերջ դադարեցնելու ռուսաստանյան նավթի ներմուծումը, նույնիսկ եթե Եվրամիությունը համաեվրոպական էմբարգոյի սահմանման շուրջ պատժամիջոցների հաջորդ փաթեթի շրջանակում չկարողանա պայմանավորվել:
Կանցլեր Օլաֆ Շոլցի վարչակազմն արդեն փնտրում է այլընտրանքային մատակարարների եւ վստահ է, որ հաջորդ վեց-յոթ ամսվա ընթացքում կկարողանա լուծել լոգիստիկական բոլոր խնդիրները:
ԳԴՀ-ի կառավարությունը մտադիր է իր ազգային ծրագիրն առաջ մղել ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների շրջանակում, բայց չեն ճշտել՝ հատկապես որ երկրները կլրացնեն դեֆիցիտը:
Ռուսական նավթից հրաժարվելու քաղաքականությունն ու Գերմանիայի էներգետիկական անվտանգությունը լինելու են Շոլցի՝ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ մայիսի 19-ին նախատեսված հանդիպման եւ Կատարի Էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանիի հետ մայիսի 20-ին Բեռլինում տեղի ունենալիք հանդիպման քննարկման առարկաներից: