Ըստ Եվրամիության խորհրդի կայքի՝ Եվրոպական միություն-Հայաստան գործընկերության մայիսի 18-ին Բրյուսելում տեղի ունենալիք խորհրդի 4-րդ նիստի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները եւ քաղաքական հարցեր:
ԵՄ անդամ երկրները եւ Հայաստանը մտքեր կփոխանակեն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքի, ինչպես նաեւ տնտեսական եւ ներդրումային ծրագրի վերաբերյալ:
Կքննարկվեն քաղաքական երկխոսության, ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների, առեւտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը կանդրադառնան նաեւ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարներին:
Մասնակիցները քննարկելու են նաեւ տարածաշրջանային, դրանց թվում նաեւ Ռուսաստան-Ուկրաինա, Թուրքիա, Իրան, ինչպես նաեւ ԼՂ-ին առնչվող հարցերը: