Ըստ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի՝ Սեւանա լճի հիդրոլոգիական ռեժիմի տվյալների՝ մայիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում լճի մակարդակը բարձրացել է 3 սմ-ով եւ կազմել 1900.58 մետր, ինչն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 26 սմ-ով։
Արփա-Սեւան ջրատարով մայիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.514 միլիոն խորանարդ մետր, իսկ 2022-ի հունվարի 1-ից մայիսի 15-ը ներառյալ՝ 88.617 միլիոն խորանարդ մետր:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայհիդրոմետ» ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի ավելացում։