Արցախի ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը եւ նրա թիմը 2020-ի նոյեմբերի 13-ից սկսած բազմաթիվ անգամներ անցել են Ադրբեջանի բռնազավթած տարածքներ՝ Շուշի, Հադրութ, Քենդ Հորադիս եւ բազմաթիվ այլ բնակավայրեր՝ որոնելու զոհված հայ տղաների դիերն ու մասունքները: Հայ փրկարարների հետ երբեմն որդիներին որոնելու են մեկնել նաև նրանց հայրերը: «Ալիք Մեդիա»-ի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Արզումանյանը նշում է, որ քանի դեռ բոլոր մասունքները չեն վերադարձվել, հայ փրկարարների համար 44-օրյա պատերազմը չի ավարտվել: