Թուրքիայի վիճակագրական ծառայության տվյալներով՝ երիտասարդությունը կազմում է Թուրքիայի ընդհանուր բնակչության 15,3%-ը:
Երիտասարդ տարիքային խմբում են դասակարգվում 15-24 տարեկան քաղաքացիները: 2021-ի դրությամբ Թուրքիայում ապրում է 12 միլիոն 971 հազար 289 երիտասարդ: Նրանց 51,3%-ն արական սեռի է, 48,7 %-ն` իգական:
Երիտասարդ բնակչության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Թուրքիայի սահմանամերձ Հաքքարի նահանգում՝ 22,8%: Այնուհետեւ նշյալ ցուցանիշով հաջորդում են Շըրնաք՝ 22.1% եւ Սիիրթ՝ 21.8% նահանգները:
Երիտասարդ բնակչության ցուցանիշներով ամենցածր արդյունքներն են գրանցել Թուրքիայի Մուղլա, Դերսիմ եւ Բալըքեսիր քաղաքները՝ համապատասխանաբար 12.3% եւ 12.7%:
Կանխատեսվում է, որ երիտասարդ բնակչության մասնաբաժինն ընդհանուր բնակչության մեջ 2025-ին կնվազի մինչեւ 14%։ Իսկ 2030, 2040, 2060 եւ 2080 թվականներին այդ տեսակարար կշիռը կնվազի համապատասխանաբար 14, 13,4, 11,8 եւ 11,1 տոկոսով։