Տավուշի մարզի Չորաթան գյուղի շուրջօրյա աշխատող գործարանն է։ Այստեղ բանվորական ձեռնոցներ են արտադրվում, գունավորվում եւ հայտնվում տեսակավորման սենյակում։
Գործարանի այս բաժնի աշխատակցուհիները, որոնք նախկինում խոհարար, գրադարանավարուհի, ուսուցիչ, մանկապարտեզի դաստիարակ են եղել, զրուցելով, գյուղի կյանքը քննարկելով, ընդմիջումներին սուրճ խմելով ընտրում ու դասդասում են ձեռնոցները՝ եզրագծով, պարանոցով կամ առանց պարանոցի։ Վատորակներն առանձնացնում են։
Ձեռնոցներն այսպես մեքենայից պոկվում ու գալիս են մարդու մոտ։