«Ռոսավիացիա»-ից հայտնել են, որ թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը ՌԴ-ի կենտրոնական մասի եւ հարավի 11 օդանավակայաններում երկարացվել է մինչեւ մայիսի 25-ը: Սա ռուսաստանյան 11 օդանավակայաններում թռիչքների արգելքի 14-րդ երկարաձգումն է: Այդ օդանավակայաններում թռիչքները սկսել են արգելել 2022-ի փետրվարի 24-ից:
Թռիչքների սահմանափակման ռեժիմի երկարացումը վերաբերել է Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններին: «Ռոսավիացիա»-ում հավաստիացրել են, որ Ռուսաստանի մյուս օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով: