Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լեւոն Սարդարյանը հայտնել է, որ Երեւանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է:
Մինչ այդ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն»-ը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ մետրոպոլիտենի երթեւեկությունը խափանվել է «Երիտասարդական» կայարանում անցկացված անհնազանդության ակցիայի պատճառով։
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ մայրաքաղաքում առավոտից կազմակերպված միջոցառումների հետեւանքով կարճ ժամանակով փակվել էին որոշ փողոցներ, որոնք ոստիկանության գործողությունների արդյունքում արագ բացվել են: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան։