Կովկասի բնության հիմնադրամից (CNF) հայտնել են, որ հիմնադրամը 80 հազար եվրո է փոխանցել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն առընթեր գործող «Խոսրովի անտառ» պետական արգելոցին։ Այս աջակցության շնորհիվ, ըստ հիմնադրամի, բնության հատուկ պահպանվող տարածքի ղեկավարությունը կհոգա կառույցի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ բոլոր ծախսերը։
2022 թվականի համար առաջին դրամական օժանդակությունները Կովկասի բնության հիմնադրամը հատկացրել է նաեւ շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող եւս երեք պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ), մասանավորապես, 142 հազար 500 եվրո՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 95 հազար 500 եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, եւ 34 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին։