Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2022 թվականի միասնական քննությունների օրերը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հայտնել են, որ հրամանի համաձայն` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետեւյալ օրերը.
հունիսի 7-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»,
հունիսի 10-ին՝ «Օտար լեզուներ» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն»),
հունիսի 14-ին՝ «Հայոց լեզու եւ հայ գրականություն»,
հունիսի 17-ին՝ «Մաթեմատիկա»,
հունիսի 21-ին՝ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»,
հունիսի 24-ին՝ «Քիմիա», «Ռուսաց լեզու»: