Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ հանգստի գոտիներում ծառերի ու բույսերի ապօրինի հատման եւ վնասման դեպքերում նախատեսվում է խստացնել օրենսդրությունը։
Ըստ Կալաձեի՝ ապօրինի ծառահատումների համար տուգանքը 500 լարիից (մոտ 166 դոլար) կբարձրանա 5000 լարիի (մոտ 1666 դոլար), իսկ կրկնվելու դեպքում՝ 1000 լարիից (մոտ 333 դոլար) 10 հազար լարիի (մոտ 3333 դոլար)։
Թբիլիսիի քաղաքապետը նշել է, որ արգելվելու է շինարարություն սկսել այն վայրում, որտեղ իրականացվել է կանաչ բույսերի ապօրինի հատում, իսկ շինարարության թույլտվություն ունեցողը պատասխանատվություն է կրելու շինարարության ընթացքում ցանկացած մեխանիկական վնասի համար։
Կալաձեն նշել է, որ նշված կարգավորումները ժամանակին ապահովելու համար շրջակա միջավայրի պահպանության քաղաքային ծառայությանը կհանձնարարվի օրենսդրական նախագիծ ներկայացնել քաղաքային խորհրդին եւ խորհրդարանին։