Ըստ հյուսիսկորեական Yonhap գործակալության՝ Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության (ԿԺԺՀ) իշխանությունները նախորդ օրն ավելի քան 262 հազար մարդ են հայտնաբերել տենդի ախտանիշներով: Մայիսի 13-ին Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում (ԿԺԺՀ) ՔՈՎԻԴ-19-ով վարակման ավելի քան 18 հազար դեպք էր հաստատվել: Վարակման դեպքերի ընդհանուր թիվն ապրիլի վերջից կորոնավիրուսի տարածման պայմաններում եղել է 1,97 միլիոն:
Ապաքինվել է 1,23 միլիոն մարդ, 740 հազարը բուժում է ստանում: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը եղել է 63: ԿԺԺՀ իշխանությունները, ենթադրաբար, ախտանիշ անձանց վիճակագրություն են վարում զանգվածային թեստավորման եւ ՔՈՎԻԴ-19-ի ստույգ հայտնաբերման սահմանափակ հնարավորությունների պատճառով:
Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը մայիսի 12-ին առաջին անգամ հայտնել է երկրի տարածքում կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մասին: Այդ առնչությամբ գումարվել է Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի Քաղբյուրոյի նիստ, որտեղ ներկա է եղել ԿԺԺՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Նա ցուցում է տվել կարանտին սահմանել երկրի բոլոր քաղաքներում եւ գավառներում: