Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից, ռուսական գազից, դա ռազմավարական հարց է: Նա հավելել է, որ Թուրքիան կապեր ունի երկու կողմերի՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ:
«Ռուսաստանի հետ ունենք «Ակկույու» ատոմային էլեկտրակայանի նախագիծը: Դա մեզ համար շատ լուրջ աղբյուր է: Ռուսաստանից ստանում ենք Թուրքիայում սպառվող գազի 50 տոկոսը: Դա մեզ համար ռազմավարական հարց է, ռազմավարական հարաբերություններ: Չենք կարող հրաժարվել դրանցից»,- ընդգծել է Էրդողանը: