Հրապարակախոս, լրագրող Վահրամ Աթանեսյանը 1990-1995 թվականներին եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի, իսկ հետագայում Արցախի խորհրդարանի մի քանի գումարումների պատգամավոր: «Ալիք Մեդիա»-ի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նա նշում է, որ Հայաստանը Արցախին տվել է ամեն հնարավորն ու լավագույնը՝ 18-ամյա տղաներին: Աթանեսյանը կարծում է, որ Արցախի խորհրդարանը պետք է քննիչ հանձնաժողով ստեղծի՝ ուսումնասիրելու Փառուխի և Քարագլխի դեպքերը, որոնց արդյունքում Ադրբեջանը առաջխաղացում ունեցավ Արցախում: