Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է տարածվել հարեւան երկրների վրա: Ելիսեյան պալատում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին ընդունելով՝ Մակրոնը նշել է, որ Մերձդնեստրի վերջին միջադեպերը ցույց են տալիս, որ չի կարելի բացառել հակամարտության տարածումը հարեւան երկրների վրա:
Ըստ Մակրոնի՝ Ֆրանսիան մտադիր է հատուկ ուշադրությամբ հետեւելու տարածաշրջանային անվտանգության իրավիճակին եւ Մոլդովայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած հնարավոր ոտնձգությանը:
«Ուկրաինայի հակամարտությունը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի, այդ թվում ՝ Մոլդովայի համար»,- նշել է Ֆրանսիայի նախագահը: