ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ նախագահ Ջո Բայդենը չի նախատեսում իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ Անկարայի մտահոգությունները։
Թուրքիայի նախագահը մայիսի 16-ին հայտարարել էր, թե չի աջակցի Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ այդ երկրների ղեկավարներին խնդրելով չնեղանալ իրենից։ Նա այդ որոշումը բացատրել է նրանով, որ Անկարան չի համաձայնի դաշինք ընդունել իր դեմ սահմանափակումներ մտցրած պետություններին։
Էրդողանը Սկանդինավյան երկու երկրներից պահանջել է փակել բոլոր այն կազմակերպությունները, որոնք Անկարան համարում է ահաբեկչական: Անկարայի պահանջները ներառել է նաեւ Թուրքիայի վերադարձը F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրին եւ ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար ԱՄՆ պատժամիջոցների վերացումը։