Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը հայտարարել է, որ եվրոպական ընկերությունները ռուսաստանյան բնական գազի դիմաց պետք է վճարեն բացառապես եվրոյով:
Մեկնաբանելով լրատվամիջոցների այն հաղորդագրությունները, ըստ որոնց՝ եվրոպական մի շարք խոշոր գազային ընկերություններ հաշիվներ են բացել «Գազպրոմբանկ»-ում, եւ դրանց միջոցով եվրոյով կատարվող վճարումները փոխարկվում են ռուսական ռուբլու, ասել է, որ պայմանագրերում նշված է եվրոյի եւ դոլարի, այլ ոչ ռուբլու մասին:
«Այդ հնարքով, որը Պուտինը փորձում է օգտագործել, նա ջանում է արտարժույթով գործուն վիճակում պահել իր կենտրոնական բանկը, ինչը թույլատրված չէ պատժամիջոցներով»,- նշել է Եվրահանձնաժողովի փոխնախագահը եւ հավելել, որ Պուտինը նման կերպ պայմանագրերի խախտում է պահանջում: