Անկախության օրվա առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ուղղված շնորհավորական ուղերձում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել աշխուժացնելու դիվանագիտական շփումները Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Միացյալ Նահանգների նախագահը հավելել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնելու Ադրբեջանին զարգացնել տնտեսական, տրանսպորտային կապերն ու ժողովուրդների միջեւ շփումները, որոնք կհանգեցնեն Կովկասյան ու Տրանսկասպյան տարածաշրջանների բարգավաճմանը:
ԱՄՆ նախագահը նշել է, որ ներկայում Հարավային Կովկասում տեւական խաղաղություն կառուցելու կարեւոր հնարավորություն կա:
Ջո Բայդենը Ադրբեջանին կոչ է արել նպատակաուղղված քայլեր ձեռնարկելու ժողովրդավարական կառավարման եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված բարեփոխումների ոլորտում: