Ըստ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալների՝ ռազմական եւ քաղաքացիական հակամարտությունների, հալածանքների, մարդու իրավունքների ոտնահարման կամ նման այլ պատճառներով իրենց երկրները լքած մարդկանց թիվը գերազանցել է 100 միլիոնը։
Դրան նպաստել է նաեւ պատերազմն Ուկրաինայում։ ՄԱԿ-ի փորձագետները նշել են, որ ռազմական գործողությունների սկզբից ի վեր ավելի քան 14 միլիոն ուկրաինացի փախստական է դարձել։ Նրանցից 6 միլիոնը լքել է երկիրը, 8 միլիոնը դարձել է ներքին տեղահանված։