ՀՀ Կառավարությունից հայտնել են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մայիսի 23-ին ընդունել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները եւ տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Անդրադարձ է արվել ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը: Այս համատեքստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարեւորել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շարունակական դերակատարումը:
ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունն էլ ողջունել է Եվրամիության աջակցությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հանդիպումը։
«Ուղիղ երկխոսությունը նախապայման է հարաբերությունների կարգավորման եւ համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակման համար։ Մենք պատրաստ ենք աջակցելու Հարավային Կովկասի խաղաղ, ժողովրդավար եւ բարգավաճ ապագան ապահովելու ջանքերին»,- նշված է նախագահության թվիթերյան գրառման մեջ։