Սաուդյան Արաբիան ՔՈՎԻԴ-19-ի վերաբռնկման պատճառով ճամփորդության սահմանափակումներ է կիրառելու 16 երկրի, այդ թվում Թուրքիայի նկատմամբ։
Սաուդյան Արաբիայի անձնագրային գլխավոր վարչության հայտարարության մեջ նշվում է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացիներին արգելվում է ճանապարհորդել 16 երկիր տվյալ երկրներում ՔՈՎԻԴ-19-ի դեպքերի աճի պատճառով:
Սաուդական մամուլի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ այդ երկրի քաղաքացիներին արգելվում է ճանապարհորդել դեպի Թուրքիա, Լիբանան, Սիրիա, Իրան, Աֆղանստան, Հնդկաստան, Եմեն, Սոմալի, Եթովպիա, Կոնգոյի ԴեմոկրատականՀանրապետություն, Լիբիա, Ինդոնեզիա, Վիետնամ, Հայաստան, Բելառուս եւ Վենեսուելա:
Արգելքի ժամկետների վերաբերյալ դեռեւս որեւէ հստակեցում չկա: