ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոլումբիային պաշտոնապես տրամադրել է ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակցի կարգավիճակ:
Կոլումբիային համապատասխան կարգավիճակ տրամադրելու մտադրության մասին Բայդենը հայտարարել էր դեռ մարտին: Ըստ Պետդեպարտամենտի կայքի՝ այս կարգավիճակը վկայում է երկրների միջեւ սերտ հարաբերությունների մասին եւ Վաշինգտոնի օտարերկրյա գործընկերներին որոշակի առավելություններ ընձեռում պաշտպանական առեւտրի եւ համագործակցության անվտանգության ոլորտներում:
Միեւնույն ժամանակ ամերիկյան կողմն անվտանգության ոլորտում ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ հիմնական դաշնակիցների թվում դասված այս կամ այն պետության հանդեպ ոչ մի կարգի պարտավորություն չի ստանձնում:
Ներկայում ՆԱՏՕ-ից դուրս Միացյալ Նահանգների հիմնական դաշնակցի կարգավիճակ ունի շուրջ 20 պետություն: